Վերջին զարգացումները նոր երանգ հաղորդեցին քաղաքական դաշտին:
Եթե մի փոքր հետադարձ հայացք գցենք ու հիշենք սրացումները` մինչև ԲՀԿ-ՀՀԿ կոմպրոմիսի գալը, ապա կփաստենք, որ գլոբալ առումով կողմերի հայտարարությունները լավ բան չէին հուշում:
Ավելի կոնկրետ, կողմերից ոչ մեկը չուներ զիջողական տրամադրություններ: Մի կողմից Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ուժեղացնում էր քաղաքական ճնշումը հակառակ կողմի նկատմամաբ, իսկ մյուս կողմից ԲՀԿ-ն էլ որդեգրել էր «կորցնելու ոչինչ չունենք, գնում ենք մինչև վերջ» կարգախոսը: Կարծում եմ բոլորի համար էլ ակնհայտ էր, որ բախումն անխուսափելի է լինելու:
Հետևաբար ի՞նչ ունենք, և ի՞նչ կունենայինք եթե չլիներ հաշտեցումը:
Պարզից էլ պարզ է, որ քաղաքական դաշտում նման սուր տրամադրությունները, այս կամ այն ուժի անզիջող կեցվածքը հուշում են անխուսափելի բախման մասին: Այս օրերին բազմաթիվ իրարամերժ կարծիքներ ու վերլուծություններ էին հնչում. Մասնավորապես մի մասը հավատում էր, որ ԲՀԿ-ն այլևս կորցնելու ոչինչ ունի և գնալու է մինչև վերջ, իսկ մյուս մասն էլ սառը դատելով ու հասկանալով իրավիճակը կանխատեսում էր շուտափույթ հաշտեցումը:
Այդուհանդերձ պայքարը դեպի փողոց դուրս բերելը, որը նման չէր լինելու նախկինում անցկացրած հանրահավաքներին, ակնարկում էր, ինչ որ սուր զարգացումներ բախումներ, գուցե որոշ մարդակյին զոհեր… Ինչևիցե:
Վերջապես ի՞նչ կտար դա հանրությանն ու ընդիմադիր զանգվածներին: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն այդուհանդերձ պատրաստ չէր հասնել լիակատար իշխանափոխության (պատճառները քիչ չեն): Բացի մի քանի օր քաղքացիական անհնազանդություններից, բախումներից և դրան հաջորդող ձեռբակալություններից, ուրիշ ոչինչ չէր ստացվելու:
Կարծում եմ,որ հաշտությունը խելամիտ որոշում էր, քանի որ եթե գլոբալ նայենք, առաջիկայում բախումներն ու քաղաքական դաշտի ցնցումները չեն բխում պետական և ազգային շահերից: Նամանավանդ այս տարի միջազգային հանրության ուշադրությունը սովորականից մի փոքր ավելին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ. Նկատի ունենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Եվ վերջում. Բոլորս էլ լավ գիտենք, որ ամեն անգամ ներքաղաքական ամենապրիմիտիվ ցնցմանը հաջորդում են ադրբեջանական կողմի սադրիչ գործուղություններն ու լայնամասշտաբ մարտական գործողությունները, հետևաբար համոզված եմ, որ ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտը կուժեղացներ նաև լարվածությունը շփման գծում: Դա կարծում եմ ամենաքիչ բանն է, որ մեզ այսօր պետք է: