Առաջիկա հյուրերս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն են։ Հատուկ հավաստի տեղեկությունների սիրահարների համար)))
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ թերթի աղբյուրները հայտնել են, թե Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ շատ կարճ ժամանակում պետք է վաճառի իր խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունով գնված «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ընդ որում, պետք է վաճառի այն մարդուն, ում անունը կտա ինքը՝ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանից ճշտել,թե ի՞նչ է իրեն հայտնի հեռուստաընկերությունը հարկադրաբար վաճառելու վերաբերյալ պտտվող լուրերի մասին: «Ես նման լուր չունեմ: Հեռուստաընկերությունում նման խոսակցություն պաշտոնապես չի պտտվում, որ Ձեզ հայտնեմ: Այսքանը կարող եմ ասել»,- ասաց Պետրոս Ղազարյանը:
Իսկ «Հրապարակն» էլ գրել էր, որ իր տեղեկություններով, ԲՀԿ-ին եւ Ծառուկյանին պատժելու գործընթացը մեղմորեն, բայց շարունակվելու է: Նախօրեին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին տեսել են «Կենտրոն» հեռուստաընկերությունում, իսկ Պետրոս Ղազարյանի հյուրը պետք է լիներ Ալիկ Արզումանյանը, սակայն եթեր է հեռարձակվել հին հաղորդում: Խոսվում է «Կենտրոնը» վերապրոֆիլավորելու, անգամ վաճառելու մասին: Սուր է դրված նաեւ ԲՀԿ-ամերձ 3 կայքերի հարցը: Որոշ լուրերով, երեկ աշխատանքից ազատվել է Իվետա Տոնոյանը: