▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գրառում է կատարել

Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը, Գեյթսը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

Ալեքսանդր Թոփչյանի՝ Ցեղասպանությանը նվիրված վեպը թարգմանվել է աշխարհի հինգ լեզուներով

Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր` Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Ամուլսարի հանքի հետ կապված քննարկմանը

Ոստիկանները հեռացրին ցուցարարներին Բաղրամյան պողոտայից. կան բերման ենթարկվածներ

Ինչպե՞ս էին ԱԻՆ աշխատակիցները ժամերով պայքարում Ողջաբերդիի հարակից տարածքում բռնկված հրդեհի դեմ

Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

Վարչապետը հայտարարեց, որ նոր փորձաքննություն կլինի. Նազելի Վարդանյան

Ընենց կգոռամ, որ չես պատկերացնի. միջադեպ՝ Բաղրամյան 26-ի դիմաց

Ոստիկանները հերթական գրպանահատի են բերման ենթարկել

Երեկ երեկոյան իմ անձի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել. Վահագն Չախալյան

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում տերմինալներ վնասած և գողություններ կատարած երիտասարդին

Ինչպե՞ս են զինվորները «Եղնիկներ»-ում իրականացնում տեսադիտարկման և կապի համակարգերի կահավորում

Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դաժան սպանությունը. 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը. Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. ՊՆ-ն գերադասում է լինել զուսպ. Արծրուն Հովհաննիսյան

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյանը՝ ՀՀ զինված ուժերի նոր ձեռքբերման մասին

Ողբերգական դեպք Արմավիրում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է

Արամ Առաջինը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Վթար Նովոսիբիրսկում. ՀՀ քաղաքացի է զոհվել, կա 9 տուժած

Մինչև +40 աստիճան. շոգը չի նահանջելու այս շաբաթվա ընթացքում. Գագիկ Սուրենյան

Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար․ Նիկոլ Փաշինյան

«Վերաակտիվացել են պատվերով հոդվածները, ֆեյքերի հարձակումները». Դավիթ Սանասարյան

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հաղարծինն ինձ համար նաև պետականության խորհրդանիշ է. Արմեն Սարգսյանը՝ վանական համալիրում

 

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հաղարծնի վանական համալիր: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10-րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգևորականների շարականը:

Վանական համալիրի բակում Արմեն Սարգսյանը շփվել է այցելուների և զբոսաշրջիկների, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ:

Լրագրողների հետ զրույցում նախագահն ասել է, որ հայրենաճանաչության իր առաջին ուսուցիչն ու ուղեկիցը վաղ տարիքից եղել է հայրը, ով ճարտարապետ էր, հայ հին ճարտարապետության մասնագետ:

 



«Այստեղ առաջին անգամ եղել եմ 4-5 տարեկանում: Ամեն անգամ գալով նույն բանը հայտնաբերում ես ուրիշ կերպ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

 

Նա ավելացրել է, որ այս համալիրն իր համար նաև պետականության խորհրդանիշ է: «Այս հրաշքն ինձ համար լրացուցիչ խորհուրդ ունի, այն պետականության խորհրդանիշ է, քանի որ ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլև պետականության,-ասել է նախագահը:- Կարծում եմ՝ մեր երիտասարդների համար էական է, որ ոչ թե մեխանիկորեն իմանանք պատմությունը, այլ զգանք, գնահատենք այն: Հասկանանք, որ պետականությունը չի ստեղծվել երեկ, 30 կամ 100 տարի առաջ: Մենք հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ պետականություն ենք ունեցել և՝ ուժեղ պետականություն: Մեզնից յուրաքանչյուրը պետք է խորապես գնահատի իր եկեղեցին և պետականությունը: Մեր գործն այդ պետականությունը շարունակելն է 21-րդ դարում»:

Ի պատասխան հարցին, թե ինչ ուղերձ նախագահը կհղի Տավուշի մարզի երիտասարդությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ իր ուղերձը շատ պարզ է. «Երևանն, իհարկե, մեր մայրաքաղաքն է, բայց մեր հայրենիքը Երևանից ավելի մեծ է, յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի»:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ողջունելով նախագահ Սարգսյանի այցը մարզ և վանական համալիր, նշել է, որ յուրաքանչյուր այցելություն, հատկապես պետական բարձրաստիճան այրերի այցերը, չափազանց ոգեշնչող են, քանի որ Տավուշը յուրահատուկ դերակատարություն և նշանակություն ունի մեր հանրապետության կյանքում: «Լինելով մեր հայրենիքի դարպասները, այստեղ բնակվող թե՛ զինվորը, թե՛ քաղաքացիական բնակչությունը մշտապես ներշնչանքի և աջակցության կարիք ունեն: Այդ կարիքն օգնություն չէ, մասնակցություն է: Կարծում եմ՝ այս այցելությունը մի նոր առիթ է մեր ժողովրդի համար վերագնահատելու և հասկանալու, որ իրենք շատ կարևոր դերակատարություն ունեն պետականության ամրապնդման, անվտանգության երաշխավորման համար»,-ընդգծել է Տավուշի թեմի առաջնորդը:

 

Կարդացեք նաև՝ Հայաստանն առաջ մղելու համար պետք է ունենանք տեսլական. Արմեն Սարգսյանը՝ միջազգային քոլեջի սաներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին