▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդում ՀՀ ազգային դավաճանության մասին

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ներքոհիշյալ  որոշման շուրջ շարունակվում է աղմուկը: Ավելի վաղ Asekose.am-ը ներկայացրել էր «Իրազեկ և պաշտպաված սպառող» հկ-ի արձագանքը, որով որոշումը բնութագրվում էր հարված ՀՀ տնտեսությանը: 

Ֆեյսբուքյան օպգտատեր Հարություն Մկրտչյանն էլ այսօր անդրադառնալով որոշմանը այն համարել  է դավաճանություն.

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրաման է ստորագրել, որով հետայսու, Հայաստանում թույլատրվում է ադրբեջանից և թուրքիայից գյուղատնտեսական ապրանքներ ներկրել:

Սերգո Կարապետյանը այս քայլով քար է նետում ՀՀ ազգային անվտանգության վրա, և հենց այս քայլով դավաճանում է Հայաստանին: Չես կարող ենթադրել, թե քանի տեսակ քողարկված բջիջներ կարող են լինել այդ ապրանքների մեջ: Սերգո Կարապետյանը մոռացել է՞, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այս պահին պատերազմի մեջ է ներքաշված:

Սա ունի մեկ այլ, կողմ էլ, որը վնասում է գյուղատնտեսությանը: Հայաստանում արտադրված գյուղմթերքները կմնան կվնասվեն, չեն սպառվի, իսկ ադրբեջանական ներկրողները կվաճառեն, մի քիչ ավելի էժան: Գյուղացին կարտագաղթի, որը նույնպես անվտանգության դեմ ուղղված քայլ է:

Սերգո Կարապետյանը գոնե գիտի, թե ՀՀ սահմանը ինչ գնով է պաշտպանվում և ինչու են գետերը հոսում կարմիր»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին