▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին

 

Նոյեմբերի 25-ին, ժամը 01:30-ին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով Հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել դիմավորելու՝ հատկապես, աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատկված հայ օդաչուներին:
Հիշեցնենք, որ և նորընծա չեմպիոնը, և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

Նոյեմբերի 25-ին, ժամը 01:30-ին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով Հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները: Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել դիմավորելու՝ հատկապես, աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:

sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատկված հայ օդաչուներին:Հիշեցնենք, որ և նորընծա չեմպիոնը, և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին