▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ Առաքելական եկեղեցին 1 միլիոն դոլար է փոխանցել Երուսաղեմին

Հայ Առաքելական եկեղեցին 1 միլիոն դոլար է փոխանցել Երուսաղեմին՝ Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգման համար: Գումարը հավաքվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և աշխարհասփյուռ թեմերի միջոցով: Նորոգման աշխատանքներին կմասնակցեն նաև հայ մասնագետները և 2016 թվականի հունիսին մեկնարկած այս աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017 թվականի սկիզբը:

Այս մասին հաղորդվել է սեպտեմբերի 6-8-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախում գտնվելու ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին