wedding.am-ը գրում է. Սիրուշո և Լևոն զույգի հարսանիքը վստահորեն կարելի է անվանել հայկական շոուբիզնեսի բոլոր ներկայացուցիչների հարսանիքներից ամենա-ամենաքննարկվածը, դիտվածը և վերլուծվածը: Եվ այդ ամենը պատահական չէ, քանի որ հենց Սիրուշոն որպես երգչուհի մշտապես գտնվում է բոլորի ուշադրության ամենավառ կիզակետում և նրա հետ կապված ամեն ինչը մշտապես հետաքրքիր է: Իսկ հարսանիքը, որ տեղի է ունեցել 2009-ի հունիսի 5-ին, իսկապես աչքի էր ընկնում գեղեցիկ լուծումներով: Հարսի կերպարը մինչև այսօր մնում է արդիական, և պետք է ընդգծել, որ շատ երկրպագուհիներ ցայսօր ընդօրինակում են Սիրուշոյի ոճը:
Լուսանկարները` Bravo.am-ի