▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ֆերմերներն են որոշելու՝ ինչ արտադրանքից օգտվել. ԱՄՆ դեսպանատունը՝ «Monsanto»-ի մասին

 

«Մոնսանտո» ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից, իսկ նրա արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից:

Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնի:

Այդ կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր երկու երկրների առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպեց գործարար համաժողով։ Այն միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու  և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։

«Վալմոնտ» և «Մոնսանտո» ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեցին կոնֆերանսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու ծառայությունները։  «Մոնսանտո» -ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։ «Մոնսանտո» -ի արտադրանքին վերաբերող Ձեր հարցերը կարող եք ուղել  «Մոնսանտո» կազմակերպությանը։ Չնայած հայ և ամերիկացի ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, բայց կազմակերպությունների արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից»:

 

Կարդացեք նաև՝ Այն հայտնի է որպես չարիքի կորպորացիա, Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա դրանից. Սերժ Թանկյանի կոչը` հայերին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին