Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես` իր «գիտականությամբ» չզիջելով բունիաթով-ախունդով ստահակներին, որոնց ստերով այսօր էլ կերակրվում է ադրբեջանցի խաժամուժը` հայ «պատմաբան» սմբատ հովհաննիսյանը Հայոց պատմության դպրոցական դասագրքում սևով սպիտակին գրում է, թե ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ապրում են մեր հարևանությամբ: Այդ սմբատ չեղածը նկարի նողկալի արարածն է: Հանգիստ թքոտեք ու խորխե՛ք աներես երեսին: Հ. Գ. Տե՛ս Սմբատ Հովհաննիսյան, Հայոց պատմություն, 7, էջ 80: Այդ էջի քարտեզը վերնագրված է «Տիգրան Մեծի կայսրությունը Ք. ա. 80 թ. (ժամանակակից սահմաններով»): Եվ այդ «ժամանակակից սահմաններ» մատից ծծած բառակապակցությունը սրան իրավունք է տվել կատարյալ շիլաշփոթ ստեղծելու: Քարտեզին պատկերված է իբր Տիգրան Մեծի ժամանակների Հայոց երկիրը, արևմտյան հատվածում նշված են Պոնտոս, (ուշադրությո՛ւն) թուրքիա, Փոքր Հայք, Կապադովկիա, Կոմմագենե, հյուսիսարևելյան հատվածում և՛ Վրաստան, և՛ Վիրք` ոչ թե Տփղիս, այլ «Թբիլիսի» մայրաքաղաքով, դրանից արևելք` ռուսաստան, դրանից հարավ` ադրբեջան, Վրաստան-Վիրքից հարավ` Հայաստան` նիկոլի 29 ու 800 քառ. կմ-ով, Հայաստանի ու ադրբեջանի արանքում` Լեռնային Ղարաբաղ, փակագծերում` Արցախ... Հիմա սրա Կոմմագենեն, Կապադովկիան, Փոքր Հայքն ու Պոնտոսն ասե՞մ, թե՞ թուրքիա-ռուսաստան-ադրբեջան-«Լեռնային Ղարաբաղը»: Անունը դնում է Տիգրան Մեծի կայսրությունը Ք. ա. 80 թ., և իր հավատով «ժամանակակից սահմաններն» արդարացնում են այս վայրենությունը»: |
Թարմացված․ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի կադրն է: Ալբերտը իմ դասախոսն էր և դժբախտություն ունեցա նրան ընտրելու` որպես նաև ավարտական թեզիս ղեկավար մագիստրատուրայում: |
Թարմացված․ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Պատմաբաններ, գործընկերներ, բան չունե՞ք ասելու… |
«Հայ «պատմաբան» սմբատ հովհաննիսյանը դպրոցական դասագրքում գրում է, թե ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ապրում են մեր հարևանությամբ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet