▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդն ու իմ աշխատավարձը՝ բուժաշխատողներին․ Հայկ Մարության

Դիվերսիոն ներթափանցման փորձ , կրակոցներ՝ Բաղանիսի , Կոթիի և Ոսկեվանի ուղղությամբ․ կան վիրավորներ

Մասնավոր կլինիկայում COVID-2019-ի արագ թեստ են անում․ գինը՝ 25․000 դրամ, արդյունավետությունն. . .

Արփինե Հովհաննիսյանի ուղիղ միացումն Արցախից

Ադրբեջանական գնդակոծությունից Տավուշում դպրոցական տղա է վիրավորվել

Հեռավար ուսուցում` մատչելի ու հասանելի բոլորի համար

Ժողովրդի փողերը վերադարձնենք ժողովրդին. Արսեն Բաբայան

Հատուկ միջոցառում Վանաձորում. ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն

ՍԱՏՄ-ն քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշներն այսօր ուղարկել է լաբորատոր փորձաքննության

Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից.. . .

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակն արձագանքել է կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին

Երկրաշարժ Քարվաճառից 33 կմ դեպի հյուսիս-արևելք

Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձավճարների մասին

Կառավարությունը չի կարող անվերջ նպաստ բաժանել, պետք է նոր իրավիճակում նոր արժեքներ ստեղծենք. Կարապետյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալներին հասանելիություն ունենալու մասին օրինագիծը

Պատկերն ավելի վատ կարող է լինել․ Սուսաննա Սաֆարյանը՝ զբոսաշրջային այցելությունների մասին

Ողբերգական դեպք Երևանում․ մոտ 30 տարեկան տղամարդն իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից

Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է. նա կրկին վերակենդանացման բաժանմունքում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին

Պաշտոնական «հանդիպում»՝ տեսակապով

Նաիրա Զոհրաբյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության տեսանկյունից լավ գործիք է.. . .

ԱԺ-ն քննարկեց կորոնավիրուսից մահացած անձանց չհերձելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ 2 պատգամավորի մոտ ռապիդ տեստերը բացասական են եղել, կրկնակիները՝ դրական․ Արարատ Միրզոյան

Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում․ Հայաստանը քննարկումներ կսկսի դրա. . .

Կառավարությունից աջակցություն կստանա 100 000-ից ավելի մարդ․ Փոխվարչապետ

Հա՞, լու՞րջ եք ասում հա․․․Նաիրա Զոհրաբյանը՝ արդարադատության նախարարին

Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ

Դեմք ենք մեր ազատությունները զիջելուն, երբ այն ունի 0 ազդեցություն համաճարակի տարածման վրա.Մարուքյան

Պարոն Գրիգորյանը նշեց, ոչ թե տուժեց․․․Փաշինյանն ուղղեց իր օգնականին

Կառավարությունը միանվագ 100 հազար դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղի կանանց․ Բաթոյան

Արարատի մարզում 85 վարակակիր կա․ մարզպետը կոչ է անում զգոն լինել

Օրական 3 տուփ սիգարետ ծխող երիտասարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է․ Արսեն Թորոսյան

Նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրվի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց

Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան

Մարդու անձնական տվյալներին կկատարվի միջամտություն համաճարակի կանխարգելման նպատակով. նախարար

Միշտ էլ լսել են հեռախոսները, արդեն իմունիտետ ենք ձեռք բերել. Զոհրաբյանը` Բադասյանին

Այսօր հաստատված դեպքերի թվում կա մեկ զինծառայող. Արսեն Թորոսյան

Կառավարության արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ

Հաստատվել է 58 նոր դեպք, ընդհանուր՝ 482

Թվում է` մի ամբողջ կյանք պատերից ներս ենք. շատ կուզեի՝ վերադառնար աղմուկը. Նազենի Հովհաննիսյան

Ոստիկաններին հայհոյել է, հարվածներ հասցրել. 28-ամյա տղամարդը ձերբակալվել է. մանրամասներ

20 օր ինքնամեկուսացած եմ եղել ու ոչ մի սիմպտոմ.երեկ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է. . .

Բավական պաշարներ ունենք երկրում․ Նիկոլ Փաշինյան

Բաց մի թողեք և ոչ մի դաս․ Նիկոլ Փաշինյանի հորդորը

Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ. Արմեն Աշոտյան

Տաթևիկ Ռևազյանը գրառում է կատարել

Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը

Հիմա էլ Սերժի անունից են մարդկանց «նվերներ» բաժանում

Արցախի նախագահի թեկնածուները մասնակցում են հեռուստաբանավեճի

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պետությանը 131մլն դրամի վնաս է պատճառվել

Դեռեւս 2016թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետական անտառային ֆոնդի հողերը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներքին աուդիտի հաշվետվությունները, ինչպես նաեւ դրա հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները:

Պարզվել է, որ վարձավճարների չափերը սահմանելու եւ պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ չվճարված վարձավճարները գանձելու գործընթացում առկա են մի շարք թերություններ եւ խախտումներ, որոնք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել է հաղորդում ՀՀ գյուղատնտեսության նախարարին:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար հետեւել աշխատանքների կատարման ընթացքին: Սակայն աշխատանքների կատարման ընթացքի մասին ստացված միջանկյալ, իսկ 2019թ. մարտի 22-ին ներկայացված ամփոփ տեղեկությունների ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից անցած ժամանակահատվածում օրենքով նախատեսված գործուն միջոցներ չեն ձեռնարկվել պետության եւ ՊՈԱԿ-ի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ:

Ուստի ՊՈԱԿ-ում նախաձեռնվել է 2006-2018թ.թ. պետական անտառային ֆոնդի հողերի վարձակալման գործընթացին, այդ թվում՝ վարձակալության պայմանագրերի կնքմանը, վարձավճարների գանձմանը, հայցերի հարուցմանը, դատական գորընթացներին եւ կատարողական վարույթներին առնչվող փաստաթղթերի մեծածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ արձանագրված խախտումները ոչ միայն չեն վերացվել, այլեւ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց վարքագծում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ, որոնցով պետությանը պատճառվել է նյութական վնաս:

Այսպես, ՊՈԱԿ-ի հարուցած հայցերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2006-2018թ.թ. ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, սահմանված ժամկետում հայցեր հարուցելու, անհիմն դատական ակտերը բողոքարկելու. ինչպես նաեւ հայցը բավարարելու մասին օրինական ուժ ստացած դատական ակտերը կատարման ներկայացնելու պարտականությունները չեն կատարել, որի արդյունքում պետությանը պատճառել են 131.146.423 ՀՀ դրամի նյութական վնաս, անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Ուստի դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Միաժամանակ 145 մլն. ՀՀ դրամի չափով պայմանագրային պարտավորությունները չկատարած շուրջ 100 վարձակալներից վնասն ամբողջությամբ հատուցելու, ինչպես նաեւ արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ նախապատրաստվում է հաղորդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին