▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը` EXPO2020-ին. Ի՞նչ կապ ունեն մեր մշակույթի հետ ամերիկյան «գոռկաները»

 

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Հենց հիմա EXPO2020-ում տեղի է ունենում Հայաստանի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը, որը պետք է ուղղված լինի հայկական մշակույթի հանրահռչակմանը։ Բերել են նվագախումբ, շատ մարդկանց, նվագում են համաշխարհային հիթեր, մի քանի հայկական ստեղծագործություններ էլ նվագել են։ Գեղեցիկ է, գեղեցիկ են նվագում, միայն թե այստեղ հայկական մշակույթն ու դրա մասսայականացումը ինձ բոլորովին հասկանալի չեն։


Անձամբ ինձ համար սա հերթական ապացույցն է, որ ներկայիս իշխանության և նրա կցորդների առջև դրված է հայերի ազգային ինքնության ոչնչացման խնդիրը։ Սա, հավանաբար, այն սակավաթիվ նպատակներից մեկն է, որին ներկայիս դավաճանական իշխանությունը վերաբերվում է անհավանական ջանասիրությամբ և անթաքույց աշխատասիրությամբ։

Հայաստանի ստենդը` EXPO2020-ին։ Փաստորեն, մենք պետք է հպարտանանք ու զարմացնենք աշխարհին ամերիկյան «գոռկաներով»։ Դե, իսկ այն մասին, թե որքան անհետաքրքիր ու ամոթալի է ստենդը, ընդհանրապես խոսել էլ չարժե»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին