Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին, ասաց, որ ժողովուրդն իրավունք ունի նախագահից պահանջել, արդյոք մնո՞ւմ ենք Սովետական միությունում, թե գնում ենք Եվրոպա:
Հարցին, թե սա հետընթաց համարո՞ւմ է, ասաց, որ դեռևս 95 թվականին` Հայաստանում ռուսական ռազմազաներ տեղակայելու հայ-ռուսական միջպետական պայգանագրի ստորագրումից հետո գրած հոդվածում ասել է, որ օդանավակայանում ճանապարհում են ոչ թե այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովին, այլ անկախությունը:
«Սովետական միությունը չի փլուզվել, կա, Հայաստանը վերջնականապես մնաց այնտեղ: Իմ կարծիքով ԵՄ-ն մեզ չի ընդունի»,-ասաց Հելսինկայն ասոցիացիայի ղեկավարը: