▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է ադրբեջանցի պատգամավորի հարցին

A1plus.am-ը գրում է, որ այսօր,  ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահող, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  պատասխանել է նաև արբեջանցի պատգամավորի հարցին, ով խոսել է  «Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների» խնդիրների մասին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ադրբեջանցի պատգամավորի մեկնաբանություններն Ադրբեջանի տեսակետն է, որը չի կիսում միջազգային հանրությունը: «Ի տարբերություն Ադրբեջանի դիրքորոշման, Հայաստանի դիրքորոշումը լրիվ համընկնում է միջազգային հանրության կարծիքի, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի միջնորդ հանդիսացող Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ կարծիքի հետ, որոնք նախագահների մակարդակով բազմիցս առաջարկություններով են հանդես եկել Դովիլում, Մուսկոկում, Լ՛Աքվիլայում եւ այլուր», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին