▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականները

Հայտնի դարձան Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի» մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ մրցույթի հաղթող են ճանաչվել 99 գիտնականներ, այդ թվում բնական գիտությունների (64), ճարտարագիտության և տոխնոլոգիայի (14), բժշկական գիտությունների (4), գյուղատնտեսական գիտությունների (3), հասարակական գիտությունների (5), հայագիտության և հումանիտար գիտությունների (9) ներկայացուցիչներ: Առավել մեծ թվով գիտնականներ ներկայացնում են ԵՊՀ` 25, Ալիխանյանի անվ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը` 15, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանը` 8, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը` 6, ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը` 5 և ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը` 4:

Մրցույթում հաշվի են առնվել տպագրված աշխատանքները և դրանց վրա կատարված հղումները, գիտաժողովներում զեկուցումները, ատենախոսությունների ղեկավարությունը, արտոնագրերը, գիտական թեմաների ղեկավարությունը, ստացած դրամաշնորհներն ու մրցանակները և գիտա-կազմակերպական ակտիվությունը: Մրցույթի հաղթող գիտնականները կստանան ամսական 100000-ական դրամ հավելավճար: Առավել արդյունավետ աշխատող գիտնականների ցուցակը վերանայվելու է յուրաքանչյուր տարի:


Հայկական աստղագիտական ընկերություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին