▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ամուլսարի շուրջ որոշումները պետք է կայացվեն օրենքի շրջանակներում, ոչ թե այս կամ այն խմբի. . .

Daily Mail-ի անդրադարձը՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Ինչո՞ւ եք Ձեր քայլերն արդարացնում հայ «կուռտկով» երգիչներին նվաստացնելով. Նարեկ Բավեյանը՝փոխքաղաքապետին

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ՝ Տ90 տանկ, մի քանի հատ էլ՝ БТР ու БМП. Հայրապետյանը՝ իր. . .

Քիմ Քարդաշյանը միակ հայն է, որն ուղիղ կապ ունի Թրամփի հետ

Հարցրեք նրան, ով «պատվերն իջացրել է». Ռուբեն Հայրապետյան

ՊՎԾ-ն Մետրոպոլիտենում հայտնաբերել է շուրջ 1.2 մլրդ դրամի չարաշահումներ

Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Գագիկ Սուրենյան

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ

Խիստ բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին

Սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար․ Նիկոլ Փաշինյան

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար․ Նիկոլ Փաշինյան

Մամեդյարովի CBC-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքիր թեզ կա

Մարուքյանն ԱԺ ամբիոնից շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ և անհարմար եմ զգացել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ն հոտնկայս ծափահարություններով սկսեց նիստը

Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ Սենատի որոշմանը

Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և շինություններում

Ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին. Սերժ Թանկյան

Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել

Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, նրանց ստեղծած ցանցերը վնասեն մեր պետության. . .

Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ

Ամենակարևորն Արցախի հիմնահարցն է. սեղանին ունենք 2 տարբերակ. Արամ Սարգսյան

Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար

Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Քիմ Քարդաշյանն իր 153 000 000 հետևորդներին կոչ է արել զանգահարել սենատորներին և խնդրել կողմ. . .

Ինչպե՞ս ԱՄՆ սենատոր Մենենդեսը հուզվեց և արտասվեց՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Եվրոպայի լիգա. «Ռոմա»-«Վոլֆսբերգ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է. ՈւՂԻՂ

Օդանավակայանից կենտրոն 34.000 դրամով զբոսաշրջիկին տարած անձը անհատ տաքսու վարորդ է

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Արսեն Թորոսյան Ձեզ կասեմ հետևալ չորս բանը. Անի Սամսոնյան

Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա

Մայրաքաղաքը տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

Երթուղայինի վարորդը 10 տարեկան դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը. . .

Դատարանը թույլատրել է «օրենքով գող»-ին լքել Հայաստանն, ապա հետախուզում է հայտարարել

Կարեն Կարապետյանը պաշտոն է ստացել

Նիկոլ ջան, давай не будем... Եղիշե Պետրոսյան

Բա որ բյուջեն ավելացել է, ինչո՞ւ եք պարտք վերցնում. Տիգրան Ուրիխանյան

ՌԴ կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական վկայականներ․Ոստիկանության բացահայտումը

PornHub․ Հայերի սիրելի էրոտիկ ժանրը փոխվել է

Մթնոլորտն ուղղակի դառնում է անտանելի. Նաիրա Զոհրաբյան

Գունեղ և դինամիկ նոր տեսահոլովակ. DJ TOX, Գևորգ Մարտիրոսյան, Ամիննա, Նարեկ Մեծ Հայք՝ Paranormal

Հոգնել էի խոզի բդի, «մայրաքաղաքային» աղցանի ու ստանդարտ դարձած այլ հումորներից. ի՞նչ անակնկալ. . .

Ասում եմ ՝ 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ... Գևորգ Գորգիսյան

4 օր ենք հանդիպել, 20 օրվա ընթացքում ամուսնացանք. Արթուր Հարությունյանն անձնական կյանքի և. . .

Ընդդիմությունը պիտի քլնգի.... Արարատ Միրզոյան

Ադրբեջանցիները, հայ պատգամավորների առաջարկով, հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի բույրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են՝ աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, և այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր։ Մլլացող խաշամից է թախիծը բուրում։ Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, ուր մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը։ Խաշամը դժվար է այրվում, և որպես կանոն՝ կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ, և թախիծի բույրով ներկում մթնոլորտը։

Ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով։ Հիմա աշուն է, և եթե դուք Հայաստանում եք` երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, և ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով։ Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում։ Թե չէ՝ ո՞վ է խաշամ այրում Երևանի կենտրոնում։ Կամ գուցե խաշամն ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից։

Մլլացող խաշամը թախիծի բույր ունի։ Սա աշնան բույրն է, Հայաստանի աշնան բույրը։

Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ՝ բույրեր։ Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, և փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս՝ կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե դեռ ոչ։ Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով։

Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող։ Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է։ Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են։ Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման՝ երկինքը պատելով թախիծի բույրով։ Եւ ծխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում՝ միայն երբ բռնկվում է խաշամը։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը։ Հնարավոր չէ մարել այդ կրակը։ Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար։ Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի փոքրիկ քամի։ Իսկ մինչ այդ խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, և թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը։ Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից…
Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը։

Հաջորդը խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի թե անմարդաբնակ։ Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները։ Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այսպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը։ Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ…
Հաջորդը, ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը։ Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսևորումների բույրը։ Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք։ Այսպես բուրում են նաև մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար։

Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես…»:

«Երկրի հակառակ կողմը» վեպից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին