▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրի մասին տեղեկությունները։

«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,– այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին