ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Հարվարդ»-ի համալսարանում ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների թեմային: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Գլուլը, հիշեցնելով, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915ին զոհված հայերի թոռներին ցավակցական ուղերձ է հղել, նշել է, որ նախորդ դարասկզբին «Անատոլիայում շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել»:
Այնուհետև Գյուլն ավելացրել է, որ Թուրքիան հետազոտողների առաջ բացել է իր բոլոր արխիվները և խնդրի լուծման համար անհրաժեշտ է ուժեղ կամք և երկխոսություն:
«Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանին: Ես Հայաստան այցելած առաջին թուրք նախագահն եմ: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դեռ հույս կա»,- ասել է Գյուլը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դեռևս հույս կա. Գյուլ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet