▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հպարտ ժողովուրդը հստակ հասկացնում է, թե ինչ է ուզում.Միխաիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ վտարանդի Միխաիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ երեվա հանրահավաքից ու գրառում կատարել, որտեղ նշվում է. Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում: Որպեսզի սեփական իշխանությունը հարգի նրանց և որպեսզի նրանց համար կարևոր հարցերը չլուծվեն Մոսկվայում: Կրեմլն իր հերթին չի ցանկանում, որպեսզի որևէ մեկը վերջնական հաղթանակի հասնի հայ-ադրբեջանական հակամարտությունում: Մոսկվան պարզապես երկարաձգում է հակամարտությունն ու այն օգտագործում երկու երկրների քաղաքականությունը վերահսկելու համար: Ավաղ, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, և նրա հպարտ ժողովուրդն այժմ արձագանքում է դրան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին