▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի իշխանություններին ներսից ճնշում են արմատականները, դրսից՝ սփյուռքը». Չավուշօղլու

«Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

http://asekose.am/filemanager/uploads/2020/10/week-2/Chavushoxlu.jpg

«Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Երեկ՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ մեր հանդիպման ժամանակ, մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,- ասել է Չավուշօղլուն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին