Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է. «Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի գլխավորությամբ սկզբից քաղաքացիական անհնազանդությամբ, հետո էլ քվեարկությամբ ուղարկեց նրանց, ովքեր «գնացող չէին»։

Հրաշալի հաղթանակի առթիվ շնորհավորում եմ իմ բարեկամ Փաշինյանին և ընկերներին»։


