▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի պատմության մեջ չկա դեպք, որ միասեռականները երեխա որդեգրեն. Հայկ Սարգսյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու վերաբերյալ օրենքի նախագծին, նշեց.

«Կարծում եմ՝ նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսվի, այնքան լավ: Ամեն անգամ նման հարցերը շոշափելով՝ ավելի մեծ ուշադրություն է գրավում, ինչին ես դեմ եմ»:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ օրենքի նախագիծ է բերվել, որը գոյություն չունեցող խնդրի մասին է և շահարկումների տեղիք է տվել.

«Հայաստանի պատմության մեջ չկա դեպք, որ միասեռականները երեխա որդեգրեն»,-հայտարարեց պատգամավորը:

 

Կարդացեք նաև՝ Մի հատ էլ քֆուր դնեիք, սրա ձևն արդեն չափ ու սահման չունի. բախում ԱԺ-ում՝ Գևորգ Պետրոսյանի և Արարատ Միրզոյանի միջև

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին