a1plus.am-ը գրում է.Հայաստանի քաղաքական վերնախավի պահվածքը էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը գնահատում է ոչ ադեկվատ` նկատի ունենալով ներքաղաքական դաշտում տիրող վերջին զարգացումները: Նրա համոզմամբ` կողմերի միջև երկուստեք պետք է լինի փոխհամաձայնություն ` երկիրը ցնցումներից զերծ պահելու համար, ինչին ըստ հոգեբանի` սպասում է նաև արտաքին թշնամին:
«Ես գտնում եմ, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում` հարիր չէ մեր ազգային շահերին, այդպես չի կարելի պահել` և մի կողմի վարքը, և մյուս կողմի: Պետք է բանակցել, հարցերը լուծել` ելնելով պետության և ազգի շահերից, մոռանալ սեփական ես-ի մասին, որը ոմանց մոտ արդեն հիվանդագին դրսևորումներ ունի»,-շեշտում է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում