▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ապրելով կարոտում ենք մեր հայրենիքը

Դրսերում ապրող հայերը հաճախ ասում են, որ կարոտել են իրենց Հայրենիքը: Բայց մենք էլ, Հայաստանում ապրելիս, կարոտում ենք նույն Հայրենիքը: Որովհետև Հայրենիքը տարածք կամ տեղանք չէ. պատմականորեն մեր տարածքը կիսվել-կրճատվել է, բայց Հայրենիքը չի կիսվում, կես-Հայրենիք չի լինում: Երկրի կեսը լինում է, երկրի նույնիսկ կիսատ-պռատն է լինում, բայց Հայրենիքի կեսը չի լինում: Կիսատության զգացողությունը, եթե նկատվում է, վերաբերում է ազգային ինքնությանը, ոչ թե Հայրենիքին: Երբ վերականգնենք ինքնությունը, վերագտած կլինենք Հայրենիքը, անկախ նրանից, թե որտեղ կլինենք այդ պավհին:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին