▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում բնակվող մի զանգված կա, որոնց նույնիսկ պետք չէ փորձել ք...քից հանել. Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես գնալու եմ 16:00 Բաղրամյանի պողոտա:

Ուղղակի քանի որ կյանքում շատ եմ կռիվ արել, ծեծել, ծեծվել, մի քանի բան շատ լավ գիտեմ:

Երբ քո վրա նշան բռնած կրակում են ու դու փորձում ես այդ կրակոցը հետ մղել լավ բանաստեղծությամբ, ուրեմն դու Պուշկինն ես ու հաստատ մեռնելու ես:

Երբ նույն մարդը քեզ խաբում է մի քանի անգամ ու դու նրան մասսայական չափալաղելու ու վրեն թքելու փոխարեն պատրաստվում ես քննարկել իր հետ մի նոր ստի պայմանները, ուրեմն տղամարդկության ու պատվի մասին դու տեղյակ ես զուտ թեորիայի մակարդակով: Պրակտիկ դաշտում դու մարմնավաճառ ես:

Եվ վերջինը: Հայաստանում բնակվող մի զանգված կա, որոնց նույնիսկ պետք չէ փորձել քաքից հանել: Դա նրանց բնական միջավայրն է, քանզի քաքը ընկնելով նրանք ոչ թե փորձում են դուրս գալ, այլ սկսում են հարմարվել, տեղավորվել:

Այսպիսով:

Եթե քեզ հարվածում են՝ պատասխանիր հարվածով:

Եթե քեզ անդադար ստում են՝ նվաստացրու ու ռադ արա քո շրջապատից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին