▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հայտնի նախագծերից մեկի ղեկավարը ինտիմ բնույթի տեսազանգ է ունեցել անծանոթի հետ, որն էլ պահանջել է գումար՝ սպառնալով, որ տեսազանգը կհանրայնացնի

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հունիսի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջին գրել է «Ալիսա Դուրտու» անվամբ օգտատերը և իրեն առաջարկել ինտիմ բնույթի տեսազանգ, այնուհետև տեսազանգի ավարտից հետո վերջինս այն չհրապարակելու դիմաց պահանջել է 100 հազար դրամ, որից ինքը փոխանցել է 20 հազար դրամ, սակայն օգտատերը շարունակել է պահանջել մնացած գումարը սպառնալով իրեն, որ հրապարակելու ինտիմ բնույթի իրենց տեսազանգը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է՝ որպես Հայաստանում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին