«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը Կապանում ընտրողների հետ հանդիպմանը խոսել է այսօր գոյություն ունեցող երկու իրականություններից:

«Հայաստանի Հանրապետությունում կա 2 իրականություն. մեկը ֆեյսբուքյան իրականությունն է, մեկը` իրական իրականությունը: Արդեն 6-րդ օրն է, որ մենք քաղաքներով շրջում ենք, և այդ հանդիպումների արդյունքում կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացին, ինչպես ապրիլին, մինչ այսօր էր շարունակում է կանգնած լինել իր արժեքների կողքին:



