▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայը սեփական հողում աշխատելու իրավունքից է զրված, բա էլ ինչո՞ւ չարտագաղթի

 

Ահա թե ինչ է նշանակում չընտրված լինել...

«Քռչի բազար»-ի առեւտրակաները երկար ժամանակ է ինչ տեղհանվում են եւ կոնկրետ տեղ չունեն առևտրի համար...Դրանով նրանք կորցնում են իրենց հաճախորդներին ու տուժվում...

Վերջերս սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել, համախմբվում են պայքարում են, հույս են տածում որ մի բան կստացվի, կոմպրոմիսի կգնան պատկան մարմինները, բայց նորից հանդիպում են ռեժիմի ապառաժներին...

Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներս փորձում ենք հարցին լուծում տալ. երկուշաբթի խորհրդակցության առաջարկ ենք անելու քաղաքապետարանի պատասխանատուների հետ, բայց մինչ այդ ինչ տեղի ունեցավ:

Առեւտրականները բողոքի ակցիա անցկացրեցին, նրանց մոտեցավ Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալը, առաջարկեց, որ այս շաբաթ էլ իրենց առեւտուրն իրականացնեն Դինամոի հարակից տարածքում, որտեղ Ոստիկանությունը շենք է կառուցել ու թույլ չի տալիս, որ առեւտուր անեն:

Ուրեմն ուրբաթ օրը խոսեցի գնդապետ Օսիպյանի հետ, ով ասեց որ իրեն ոչ մի բան չեն ասել: Հետո զանգեցի Առեւտրի վարչության պետի տեղակալին, ասեց որ խնդիր չկա, իրենց խոսքը գործա, բայց այսօր կրկին ոստիկանությունը թույլ չտվեց առեւտուրը:

Այս հարցով զբաղվում է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ում ես դեմ եմ քվերարկել, եւ ով նաեւ Լֆիկի ընկերնա: Հիմա եթե քաղաքային իշխանությունը ընտրված լիներ, իր քայլերի հետ հաշվի կնստեր նաեւ ոստիկանությունը....

Գիտեք ինչից եմ տրաքվում, որ առեւտրականները սպառնում են, որ կգնան Կարմիր խաչ ու ապաստան կխնդրեն: Սրանից ավելի վիրավորական բան չկա իշխանության համար. այն վիրավորական է բոլորիս համար անխտիր...

Ամաչում եմ... Հայը սեփական հողում աշխատելու իրավունքից է զրված, բա էլ ինչի՞ չարտագաղթի:

 

Դավիթ Սանասարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին