▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի ցեղասպանությունն արդարացնել հնարավոր չէ. Վլադիմիր Պուտին

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին:

«Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հայ ժողովրդի ցեղասպանության պես չարագործությունները երբևէ չկրկնվեն: 1915-ի Ապրիլի 24-ը վշտալի տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի Ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում ընկալել են իբրև սեփական ցավ ու աղետ:

Ռուսաստանի դիրքորոշումը ազգային հիմունքով զանգվածային ոչնչացման հարցում միշտ եղել և մնում է օբյեկտիվ և հետևողական և դա չի կարող արդարացվել»:

Պուտինը նշել է, որ Հայերի և տարածաշրջանում այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է հաշտ ու համերաշխ ապրեն` չիմանան այն սարսափները, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը և քսենոֆոբիան:

«Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում են բարիք, խաղաղություն և բարեկեցություն», -իր խոսքը եզրափակել է Պուտինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին