Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխող ուժի մեջ եթե վերջին երեք տարվա ընթացքում աշխատող պաշտոնյաներ եղել են, ապա դրանցից մեկը հաստատ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Ու հիմա էս մարդուն քննադատում է Արայիկ Հարությունյանը՝ մեկը, որը կրթության ոլորտը ղեկավարած տարիներին ոչ մի բանով աչքի չի ընկել, փոխարենը միայն քֆրտոց է վաստակել ու հակաիշխանական ցույցերի պատճառ է դարձել»:

|
Հիշեցնենք, որ Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն անդրադարձել է լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից. «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել»,- ասել է նա: |


