▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական տիեզերք» գորգը վաճառվել է 30.000 դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7.500. հասույթով կկառուցվի զինվորների սրճարանը

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հաշվետվություն է ներկայացրել: Նա նշել է, որ միայն աճուրդից հավաքվել է 66,000 ԱՄՆ դոլար: 

«

Եվ այսպես, հաշվետվություն.
Միայն աճուրդից հավաքվեց 66,000 ԱՄՆ դոլար․
«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7,500 ԱՄՆ դոլար, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար և ունենք նվիրատվություն՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։
Եվ այսպես, ավարտվեց Կալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը կուղղվի մեր Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։

Եվ սա դեռ ամենը չէ,ներկա պահին ամփոփում ենք նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները,որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ․․․»: 

Հիշեցնենք, որ «Հայկական Տիեզերք» գորգը գործելու է աշխատանքներին են միացել հայտնի մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, ջազ երաժիշտ Մալխասը, «Ավրորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան եւ այլք։

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին