▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենասեր ու պատվարժան են այն մարդիկ, ովքեր մինչև վերջ կպայքարեն նիկոլիզմ կոչվող չարիքի հեռացման համար. Զաքարյան

Հայրենասեր ու պատվարժան են այն մարդիկ, ովքեր մինչև վերջ կպայքարեն նիկոլիզմ կոչվող չարիքի հեռացման համար։ Եվ կապ չունի, թե ում շարքերում կպայքարեն։ Միևնույն է՝ հաղթելու են բոլորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

«Երեկ օրենքի ուժով ավարտվեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հայրենակործան խորհրդարանը։ Դա մեր ժողովրդի բացառիկ ամոթն ու խայտառակությունն էր։

Այսօրվանից դավաճանությունը, ստախոսությունը, քաղաքական անբարոյականությունը, կապիտուլյանտությունը և թրքասիրությունը պետք է համարվեն անցյալի չարիք։

Այսօրվանից մտածում և գործում ենք հանուն նոր, վերածնվող, պատիվ ունեցող և բարգավաճող Հայաստանի։
Հայրենասեր ու պատվարժան են այն մարդիկ, ովքեր մինչև վերջ կպայքարեն նիկոլիզմ կոչվող չարիքի հեռացման համար։ Եվ կապ չունի, թե ում շարքերում կպայքարեն։ Միևնույն է՝ հաղթելու են բոլորը։

Հաղթելու են տգիտությանը, դավաճանությանը, դիլետանտիզմին, քաղաքական անբարոյականությանն ու թրքասիրությանը։ Այդ հաղթանակն օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր երկրին։

Նիկոլիզմի դեմ պայքարող բոլոր առողջ, ազգային ուժերին հաջողություն եմ մաղթում»,- գրել է Զաքարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին