Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ա՛յ անգրագետ լկտիներ, ձեր ապուշ թերթերը մարդկանց կարդալ տալու համար ինչի ասես պատրաստ եք: Հայրս ողջ առողջ, դուք նրան թաղում ե՞ք: Կամ հենց հիմա ինձ հետ կապի դուրս եկեք կամ էլ մի օր հաստատ ջրի երես դուսր կգա, թե սա ում արածն է»:
Հիշեցնենք, որ օրերս նման լայքաբեր լուրեր տարածվել էին նաև երգչուհի Սիլվա Հակոբյանի, Էմմիի մոր` Նադեժդա Սարգսյանի ու Սիրուշոյի հոր` Հրաչյա Հարությունյանի մասին: