▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կգ դեղամիջոց և թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությանև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությանաշխատակիցները նոյեմբերի26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները,հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ:

Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 7.5 կիլոգրամ տարբեր անվանումներով դեղամիջոց, իսկմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Տ.Մ.-ի նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում տաբատի գրպանից հայտնաբերվել է 7 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ կազմվել են արձանագրություններ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածների հատկանիշներով:Քաղաքացի Տ.Մ.-ն բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն, իսկ տրանսպորտային միջոցն ի պահ է հանձնվել մաքսային հսկողության գոտում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին