Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյանց փողոցում երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու մարմին, իսկ նրա հարևանությամբ էլ «Infinity» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով ու հիմա Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզում են այդ տեղեկությունը։ |