Տեղեկացրել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ.կան 3 զոհեր: Ըստ նախնական տեղեկատվության, դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ:
Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն համարվող «Երրորդմասցի Լյովիկն» է, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով։
Երրորդ սպանվածը Մեսրոպ Մելիքյանն է, որը հայտնի է «Մանումենտցի Մոսո» անունով։
Հիշեցնենք, որ ավելի ուշ «Մանումենտցի Մոսոյի» հայրը տեղեկացրել է, որ իր որդին ողջ է և գտնվում է իրենց տանը: