▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին են». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ձեր հայրենի Ակնան և ևս 100-ից ավել բնակավայրեր «տվել» ես դու։

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-4/Nikol_Pashinyan.jpg

Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին է։ Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույս» վառել ես դու։ Արցախ վախենում ես մեկնել դու։

Շուշին ու Հադրութն օկուպացված չես համարում դու։ Մեր պետական ինքնիշխանությունը հանուն աթոռիդ պահպանման «վաճառճքի» հանել ես դու։ Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես, իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալիևը, ով ասում է, թե իբր ոչ թե քեզ է հաղթել, այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Իսկ ինչո՞ւ դու և ալիևը նույն բաներն եք խոսում ու անում արդեն տարիներ շարունակ դժվար չէ գուշակել, կապիտուլյա՛նտ։

Հ. Գ. Դու ո՞վ ես՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) անունը տաս։

Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է, իսկ դու՝ հանձնելու։ Քեզ ավելի «կսազի» տալ Էրատոյի ու Վեստ Սարգսի անունները»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին