▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց կտրվի, դուրս արի. զվարճալի պատմություն` Գագիկ Սուրենյանից

ՀՀ  ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սրանից մոտ 14 տարի առաջ էր: 
Նոր էի ընդունվել աշխատանքի: Հերթապահ օդերևութաբանը, որը շատ խստապահանջ, բայց հումորով տիկին էր, արդեն 50 տարի աշխատում էր Հիդրոմետ ծառայությունում: Զանգ եկավ, տիկինը հեռախոսազանգին շատ տարօրինակ պատասխան տվեց. «Լուսամուտից նայիր, հենց կտրվի դուրս արի»: Հետաքրքրությունից հարցրեցի, թե՝ ինչ էին ուզում, տիկին Լենա: Պատասխանեց, որ զանգահարողը հարցնում էր՝ « ուժեղ անձրևա, երբ կկտրվի, տեղ եմ ուզում գնալ», ես էլ ասացի` լուսամուտից նայիր, հենց կկտրվի դուրս արի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին