▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. Վանեցյանը անհեթեթ է որակել Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը

ՀՖՖ գործկոմի նիստից հետո ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը անհեթեթ և անթույլատրելի որակեց, նշելով, որ դա բացառապես անձի անձնական կարծիքն է, որը ՀՖՖ-ն չի կիսում։

«Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը: Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը չի կիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ընդհակառակը, դատապարտում է նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, անգամ կասեմ լավագույն ֆուտբոլիստն է:

Նա ոչ թե միայն ֆուտբոլիստ է, այլ առհասարակ Հայաստանի և հայ ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում:  Իր նվիրված խաղով և իր նվիրումով ֆուտբոլին, նա ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել այդ թևկապը»,- ասաց Վանեցյանը: 

ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հավելեց, որ Մխիթարյանն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի Հանրապետության դրոշը և իրենք խոնարհվում են նրա առաջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին