▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա. ապօրինի թմրաշրջանառության շղթան բացահայտվել է. տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության, այսպես ասած՝ հերթական շղթան։

Ապրիլի 21-ին Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվեցին ու, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե բերման ենթարկվածները ումից են ձեռք բերել թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տղամարդը ևս հայտնաբերվեց և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Տղամարդու խուզարկությամբ և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, դանակներ, մահակ և այլն։

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև բերման ենթարկվածի բնակարանը։ Դարձյալ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի, մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեմետ դեղահաբեր և այլն։

Տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին