▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Լիլի Մորտոյի կրծքերի ու բարեմասնությունների շուրջ հաղորդման դեպքում անելիք չունի

 

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Աժ-ում քննարկվում էր «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

 

 

 

 

 

 

 

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մասին, նշել է.

«Մոտ մեկ ամիս առաջ մի հաղորդում՝ առանց հանրայնացնելու, փոխհամաձայնության գալով, հանեցինք եթերից և այն չհեռարձակվեց, որ իսկապես կարող էր պարունակել անճաշակություն և հետևանքներ ունենալ: Այսինքն՝ խնդիրն այն չի, որ բացահայտես և ինքնահաստատվես՝ ինչ-որ պատիժ կիրառելով, մենք նաև որոշ պրոֆիլկատիկ աշխատանքներ ենք տանում»,- ասել է նա:

Իսկ հարցին՝ եթերի բովանդակային բարելավում ե՞րբ է լինելու, օրինակ՝ Լիլի Մորտոյի կրծքերի ու բարեմասնությունների շուրջ հաղորդում է հեռարձակվում, Հակոբյանը արձագանքել է.

«Ո՞վ ա Լիլի Մորտոն»:

 

Կարդացեք նաև՝ Կարո՞ղ ենք արձանագրել, որ մարզային հեռուստաընկերությունները տարբեր ուժերի կողմից զավթված են եղել...Արեն Մկրտչյան

 

Ինչպե՞ս կարելի է ազատվել անճաշակ, անբովանդակ ու անորակ սերիալներից. Եղոյանը՝ Հակոբյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին