▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր կլիներ, որ Երևանին վերադարձնեինք «Վարդագույն Քաղաք» կարգավիճակը

Ես արդեն շատ երկար ժամանակ է, ինչ մտածում եմ Երևանի դեմքը գտնելու մասին ...այսօր մի փոքրիկ միտք հղացավ . հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը....ինչ եք կարծում, եթե Երևանին վերադարձնեի՞նք "Վարդագույն Քաղաք " կարգավիճակը: Շենքերի ֆասադները պատեինք թարմ վարդագույն տուֆով , հրապարակներում հայկական կարպետների օրնամենտներով խճանկարներ անեինք ու ֆասադներին ավելի հաճախ ու խիտ զարդաքանդակներ արվեին` հայկական սիմվոլիկայով  շենքերի բակերում կամ շեմքին լինեին հայկական կարպետը հիշեցնող գունավորումներ....կարծում եմ աշխարհում նման վարդագույն քաղաք չկա, ու Երևանը կդառնար փոքրիկ, գեղեցիկ զարդ :)) Կարծում եմ այնքան էլ անհնարին բան չէ հը՞: Օրինակ Էրեբունիի տարածքում էլ ուրարտական գույներով ու սիմվոլիկայով կարելի էր տարածքներ ունենալ... հետաքրքիր կլիներ ու կհարվածեր Ուրարտուի հայկական լինելուն դեմ խոսող ու աշխատող հատվածին` ողջ աշխարհում


Լուսինե Բադալյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին