▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետպատերազմական Հայաստանում Երևանի քաղաքապետարանն ավելի քան 70 միլիոն դրամ պարգևավճար է տվել աշխատակիցներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին  եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների ցուցակը։ Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ եւ որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով եւ նույնիսկ ավելի պարգեւատրել։ Ընդհանուր թվով պարգեւատրումը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։

Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետերը պարգեւատրվել են 1 մլն 440 հազար դրամով, բացառությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, ում պարգեւատրումը 722 հազար է կազմել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, բոլոր թաղապետերը 840 հազարական դրամով են պարգեւատրվել։ Ուշագրավ է, որ քաղաքապետի խոսնակի անունը չկա ցանկում։ Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հրապարակված ցանկն իրականում պարգեւատրումների չնչին մասն է, ամբողջական որոշումն այլ՝ գաղտնի հրամանի տակ են քողարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին