Խնդրանք ունեմ...
Թշնամու համար, բնականաբար անակնկալ է եղել այս ամենն ու նրանք ինչ զառանցանք ասես սկսել են տարածել: Խնդրում եմ, իրենց չկրկնեք՝ անտեսեք թող իրար ուտեն, իրար համոզեն...
Ախր, հիմա նրանք այս տապալման մեղավոր պետք է գտնեն, հետո էլ հասկանան ե՞րբ է լինելու պատասխանը և ի՞նչ չափով, ի՞նչ են ասելու իրենց ժողովրդին: Հեյդարիչը բեղերը մաքրի թե սաֆարովի ու ուղղաթիռը խոցած անասունի հետ փախնեն... Մի խոսքով, գործ չունենք՝ դա նրանց գործն է...
Իսկ մենք հպարտանալու և տղաներին վերջին հրաժեշտ տալու խնդիր ունենք...
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: