▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն ԵԱՏՄ-ԵՄ կապող օղակ

Սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի,որի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը, ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացում խորացնելուն վերաբերվող հարցեր:

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ-ն կարևորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը և խորացմանը ԵԱՏՄ-ի շրջանակներում:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առևտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ-ի հետ համապատասխան երկխոսության ձևավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության և փոխլրացնող սկզբունքի ապահովմանը:

Հ.Գ. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում:

 

 

 

Տիգրանուհի Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին