▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետը

SAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մկրտչյանը ուղարկվել է Ոստիկանության կադրերի ռեզերվ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին