▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում առաջընթացի մի նախապայման կա՝ դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր ԱԺ-ում Սդ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ըստ տարածված լուրերի հենց Հրայր Թովմասյանն է 1,5 ամսից փոխարինելու Գագիկ Հարությունյանին ՍԴ նախագահի պաշտոնում:

 

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի կենսագրությանը, Փաշինյանն ասաց. «2010 թվականի հունիսի 29-ին նա հարցազրույց է տվել «Ա1+»-ին ու հայտարարել հետեւյալը. «Մարտի 1-ի դատավարությունները ամոթ էին մեր երկրի համար: Մարտի 1-ի դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ, ես գտնում եմ, որ լավագույն լուծումը այդ գործերի կարճումն էր այդ նույն ժամանակահատվածում»:

«Ով հրաշք, դրանից 5 ամիս անց Հրայր Թովմասյանը նշանակվում է Արդարադատության նախարար, այսինքն նաեւ դառնում է ՔԿՀ-ների պատասխանատու, այսինքն այն համակարգի, որտեղ գտնվում են մարտի 1-ի գործերով խայտառակ դատավարությունների արդյունքում բանտերում հայտնված մարդի, այդ թվում ձեր խոնարհ ծառան...Հիմա հարց՝ ինչո՞ւ է մարտիմեկյան խայտառակ դատավարությունները քննադատող մարդը միացել այդ դատավարությունների հետեւանքով բանտում հայտնված մարդկանց հետապնդողների շարքում: Շատ պարզ պատճառով՝ նա արդեն գիծ էր անցել: Ես համոզված եմ՝ քաղաքացիական հասարակությունից, իր ընկերներից նրան քննադատել են, ասել են՝ Հրայր, բա ամոթ չի՞, գնացել ես մտել էդ համակարգի մեջ: Ու այս իրավիճակում նա հայտնվել է ընտրության առջեւ, որովհետեւ եթե նա չգործի մեծամասնության կանոների համաձայն, նրանք կասեն՝ չհասկացանք, կարող ա՞, քեզ բերել ենք ստեղ, որ դու շարունակես քո ընդդիմադիր կամ ազատամիտ «զամաշկաները»: Կհանեն դուրս, ու այստեղ առաջանում է վախ՝ տարած-հետ բերածի կարգավիճակում չհայտնվելու: Դրա համար նա պետք է ամեն օր ապացուցի իր հավատարմությունը Սերժ Սարգսյանի վարչակազմին, որովհետեւ հետ գնալու տեղ չկա: Այդ օրինակները մենք մի քանի անգամ այս դահլիճում տեսել ենք: Այնուհետեւ 2012-ին այս գիծը շարունակվում է, նա դառնում է ՀՀԿ անդամ»:

Կարդացեք նաև` Վերջ եմ դնում իմ քաղաքական կարիերային. Հրայր Թովմասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին