▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը` Արցախի հակամարտության կարգավորման և հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին

«Ես հանդիպել եմ ոչ միայն Լևոն Զուրաբյանին: Հանդիպում եմ  տարբեր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչների հետ ` հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որն ապրում է ձեր երկիրը: Կարծում եմ` դա շատ բնական է. ես` որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Հայաստանում, չեմ կարող հետաքրքրված չլինել Հայաստանի հասարակության ամենատարբեր ուղղության ներկայացուցիչների գործունեությամբ: Բնականաբար, լինի դա ՀԱԿ ներկայացուցիչ կամ այլ քաղաքական ուժի, ի թիվս այլ թեմաների` արծարծվում է նաև Հայաստանի իրավիճակը: Բնականաբր, պետք է հասկանալ, որ նման հանդիպումների ժամանակ տեղի է ունենում ընդամենը կարծիքների փոխանակում»,-այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազորդեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն` անդրադառնալով մարտի 13-ին Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյաի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության խնդրի կարգավորման գործում Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշմանը` դեսպանը նշեց. «Բոլորին հայտնի է Արցախի խնդրի կարգավորման հարցում Ֆրանսիայի որդեգրած քաղաքականությունը: Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը. Ֆրանսիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային, խաղաղ տարբերակին: Ֆրանսիան կողմնակից է ցանկացած միջոցի ձեռնարկմանը, որը զերծ կպահի բռնությունների նոր ալիքներից ու դրսևորումներից»:

Դեսպանը կարևորեց նաև Սերժ Սարգսյանի ` Ֆրանսիա կատարած վերջին այցը` նշելով, որ սա մի նոր փուլի սկիզբ է դառնալու հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում.

«Փայլուն, գերազանց, բարձրագույն մակարդակի այց կարելի է  որակել ՀՀ նախագահի` Ֆրանսիա կատարած այս վերջին այցը: Այս տարի նշանակալի տարի է, որովհետև նշվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ասեմ, որ եթե փորձենք ամփոփել այս 25 տարիների հայ-ֆրանսիական հարաբերությունների հաստատումից ի վեր գրանցվել է  բավականին հագեցած, դինամիկ, առանց ընդհատումների դիվանագիտական հարաբերություններ: Հանդիպման ընթացքում ստորագրվեցին 3 փաստաթղթեր, որոնցից 2-ը վերաբերում էին բուհական ոլորտի համագործակցությանը: Բայց սրանով հանդերձ` ես ուզում եմ ասել, որ մեծ ցավով ու ափսոսանքով նշվեց, որ չնայած աշխարհագրական ու քաղաքական մերձավորությանը և վստահության վրա հիմնված հարաբերություններին, կա մի ոլորտ, որում անելիքները դեռ շատ են` առևտրատնտեսական հարբերություններն են: Սա երկուստեք կողմերի արած դիտարկում է, և 2 կողմերն էլ ցանկանում են այդ ոլորտը բարձրագույն մակարդակի հասցնել: Միանգամայն տրամաբանական էր այս առումով, որ վերջին այցի ընթացքում ՀՀ նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, պատահական չէ նաև հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի հանդիպումը ֆրանսիական ձեռնարկությունների MEDEF կազմակերպության հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին