▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացի են կամ հրաժարվում են, ի՞նչ… բոլորս էլ երկիր մոլորակի քաղաքացիներ ենք. galatv.am

galatv.am-ը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական է գնահատում Դաշնային խորհրդի  կողմից հավանության արժանացած Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին օրենքի պարզեցումը: 

Հարցին, թե այդ օրենքում հատկապես որն է, ըստ Գ. Սահակյանի, դրականը, նա պատասխանել է.

«Դրականն այն է, որ մենք արդեն 1990 -ական թթ-ից  այնտեղ՝ Ռուսաստան տեղափոխված հայեր ունենք, որ իրենց կենցաղը այնտեղ ապահովել են, եւ եթե գտնում են, որ իրենց տեսակը պիտի Հայաստանի քաղաքացի չլինի, բնականաբար, պիտի հնարավորություն ընձեռվի նրանց, որ տնտեսությունը շարունակեն:  Բայց դա ոչինչ էլ  չի նշանակում, մի օր էլ երեւի արյան կանչը ավելի մեծ նշանակություն կունենա, կթողնեն այնտեղի քաղաքացիությունը կգան Հայաստանի քաղաքացի կդառնան: Ինչպես օրինակ տեսեք Ամերիկան ինչ մոդելներ է ստեղծել,  մարդիկ մասնակցում են համապատասխան մրցույթների , որ գնան Ամերիկա:  Սա ժամանակի խնդիր է, ժամանակը դա է թելադրում, մանավանդ որ Երկիր մոլորակը գնալով բոլոր ազգերին դարձնում է Երկիր մոլորակի քաղաքացի: Անկախ նրանից՝ Հայաստանի քաղաքացի են, հրաժարվում են, ընդունում են… ինչ՞… բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին