▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը մանդատը վայր է դրել Սերժ Սարգսյանի հորդորով. պատճառը հայտնի է

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով:

 

 

 

 

 

 

 

 

Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, որ հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ բոյկոտին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում եւ կողմ քվեարկեց, չնայած կուսակցության դիրքորոշմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով, ԸՕ-ում փոփոխություններ կատարելու կլողմնակիցների թիվը պակասեց եւս մեկ պատգամավորով, եւ երկուշաբթի փոփոխություններն անցկացնելու հնարավորությունը էլ ավելի անիրական դարձավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին