▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականները ՍերԺ Սարգսյանին պաշտոնապես խաբեբա դարձրին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ կունենանք խաբեբա, Աստծո 10 պատվիրաններից մեկը մշտապես խախտող վարչապետ, եթե Սերժ Սարգսյանը ստանձնի այդ պաշտոնը:

«Կարո՞ղ է մեկը մի տան մեջ ապրել, որտեղ ասում են, որ այսօր լավ է լինելու, բայց վատ է լինում: Մարդն ի՞նչ ասում է՝ դրա հակառակը պետք է սպասենք: Ասել էր, որ ոչ վարչապետ, ոչ նախագահ չի դառնալու,  հիմա, եթե ՀՀԿ-ն իրեն պարտադրում է, փաստացի ասում է՝ պաշտոնապես դարձի՛ր խաբեբա:  Թող ճակատին գրեն՝ խաբեբա: ՀՀԿ-ականները, եթե պարտադրում են, ապա Սերժ Սարգսյանի թշնամիներն են: Հիմա, Հայաստանի քաղաքացի, արի՛ ու ապրի՛ր իր խոսքը ուրացող երկրի ղեկավարի առաջնորդությամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերվում է այսօր՝ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին՝ ԱԻՄ առաջնորդն ասաց, որ քաղաքացին պետք է լինի երկրի տերը, կարևոր է մարդկանց համախմբվածությունը:

«Կարևորը ռազմավարական նպատակի հստակեցումն է, սահմանադրական իրական բարեփոխումը, որը սպասվում է համատեղ պայքարի հաջող ընթացքի դեպքում: Կվերանան և՛ կեղծ ընտրությունները, և՛ կեղծ Սահմանադրությունը»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին